Տնային հանդիպումներում եվրոպական հանրահայտ ակումբներից անցած մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակել է Լոնդոնի «Արսենալը»: Ըստ կազմակերպության կատարած հաշվարկների, 61 հազար հանդիսական տեղավորող «Էմիրեթս» մարզադաշտն ակումբի բյուջեն համալրել է ավելի քան 101 միլիոն ֆունտ ստեռլինգով: Ցուցակում երկրորդը Մադրիդի «Ռեալն» է՝ ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգով: «Նոու Կամպը» «Բարսելոնին» ապահովել է 90 միլիոնից ավելի գումար: Լավագույն հնգյակում տեղ է գտել ևս երկու անգլիական ակումբ` «Մանչեստր Յունայթեդն» ու «Չելսին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ